Չավին սկսել է «մաքրել» ակումբը․ մարզչական շտաբից 2 հոգի հեռացվել են

Կատալոնական «Բարսելոնան» գլխավորած լեգենդար Չավին արդեն սկսել է ակումբը «մաքրելու» գործընթացը։

Օրերս գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնած իսպանացին աշխատանքից հեռացրել է մարզչական շտաբից 2 աշխատակցի։

Այս մասին տեղեկացնում է AS պարբերականը:

Նշվում է, որ Չավին հեռացրել է գլխավոր ֆիզիոթերապեվտ Խուանխո Բրաուին և ֆիզպատրաստության մասնագետ Ալբերտ Ռոկեին։

Ըստ աղբյուրի՝ որոշման պատճառ է հանդիսացել ֆուտբոլիստների հաճախակի վնասվածքները։

AS-ը հայտնում է, որ նրանց փոխարինողների անուններն արդեն հայտնի են․ Կարլես Նոգեյր և Իվան Տոռես։

Ամենաթարմ