Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, իրազեկում է, որ ադրբեջանական հատուկ ծառայությունները զանգահարում են Արցախի պետական կառույցների կայքերում առկա հեռախոսահամարներին և մոտակա օրերին ՌԴ խաղաղապահ ուժերի Արցախից դուրս գալու վերաբերյալ կեղծ լուրեր են տարածում՝ նպատակ ունենալով խուճապ տարածել բնակչության շրջանում։
Առաջիկա օրերին չեն բացառվում նաև պետական կառույցների կայքերի վրա հաքերային հարձակումները։
- Արցախից ՀՀ մեկնող անձանց թվի որևէ նշանակալի փոփոխություն չի արձանագրվել․ Արցախի ԱԱԾ
- Արցախի ԱԱԾ-ն աշխատում է՝ համայնքներում անվտանգային կայուն ու հուսալի համակարգ ձևավորելու ուղղությամբ
Արցախի Հանրապետության ԱԱԾ-ն համապատասխան քայլեր է ձեռնարկում հնարավոր զարգացումները կանխարգելելու համար:
«Կոչ ենք անում չտրվել կեղծ լուրերի և հետևել միայն պաշտոնական լրահոսին:
Կասկածելի բովանդակությամբ զանգեր ստանալու դեպքում դիմեք Արցախի ԱԱԾ պաշտոնական կայքէջին կամ զանգահարեք թեժ գծի հեռախոսահամարներին՝ 047-94-41-26 և 41-26»,- ասված է Արցախի ԱԱԾ հաղորդագրության մեջ: