fbpx
Ժամանց

Սկսվել են Մատանիների տիրակալը. Ուժի օղակները սերիալի երկրորդ եթերաշրջանի նկարահանումները

Մեծ Բրիտանիայում սկսվել են «Մատանիների տիրակալը. Ուժի օղակները» սերիալի երկրորդ եթերաշրջանի նկարահանումները, որի իրադարձությունները ծավալվում են «Հոբիթ եւ Մատանիների տիրակալ» սագայում նկարագրված իրադարձություններից հազարավոր տարիներ առաջ։

«Հանդիսատեսը տեսել է միայն մեկ պատմություն. սակայն մատանիներ շատ կային, եւ հիմա մենք կխոսենք դրանց մասին », – ավելի վաղ Variety-ին տված հարցազրույցում ասել էին շոուներ Ջոն Դ. Փեյնը եւ Պատրիկ Մակքեյը:

Հայտնի է, որ նոր եթերաշրջանում նոր կերպար կհայտնվի՝ Սիրդանը, ամենահին ու ամենաիմաստուն էլֆերից մեկը, սակայն դեռուս հայտնի չէ, թե ով է մարմնավորելու այն

Հիշեցնենք, որ առաջին եթերաշրջանը նկարահանվել է Նոր Զելանդիայում, իսկ երկրորդի նկարահանումները տեղափոխվել են Մեծ Բրիտանիա՝ հարմարությունից ելնելով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ