Ռուսաստանի ռազմատրանսպորտային ավիացիան Ուլյանովսկից ռուս խաղաղապահներով ևս 8 Իլ-76 ինքնաթիռ է ուղարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի խաղաղապահ օպերացիային մասնակցելու համար:
Նշվում է, որ ինքնաթիռներում գտնվում են ավելի քան 10 բարձր անցանելիություն ունեցող բեռնատար մեքենաներ և նյութատեխնիկական ապահովության միջոցներ, ինչպես նաև խաղաղապահ ստորաբաժանումների ավելի քան 100 զինծառայողներ: Նրանք վայրէջք են կատարել Հայաստանի օդանավակայանում, որտեղից ուղևորվել են Լեռնային Ղարաբաղ:
Անցած մեկ օրում Իլ-76-ը 20 թռիչք է իրականացրել: Տեղափոխվել է 372 զինծառայող, 53 միավոր ավտոմեքենա եւ հատուկ տեխնիկա:
Նշենք, որ խաղապահ օպերացիան իրականացվում է հոկտեմբերի 9-ից և այդ պահից իրականացվել է 56 չվերթ, տեղափոխվել է 817 զինծառայող և 119 միավոր սպառազինություն և ռազմատեխնիկա, Ռուսաստանի ՕՏՈւ բանակային ավիացիայի Մի-8 և Մի-24 ութ ուղղաթիռ:
Տեսանյութում կարող եք տեսնել, թե ինչպես են խաղապահ զորամիավորման երկրորդ գումարտակի ստորաբաժանումները, որոնք այսօր են ժամանանել Հայաստան, Էրեբունի օդանավակայանում բեռնաթափումից հետո երեք կիլոմետրանոց շարասյունով ուղևորվում են դեպի Գորիսի բնակավայրի մոտ գտնվող կենտրոնացման շրջան: