Microsoft-ի հիմնադիր Փոլ Ալենի հետազոտական Petrel նավը Խաղաղ օվկիանոսի հատակին՝ Սողոմոնյան կղզիների մոտակայքում հայտնաբերել է USS Hornet ավիակիրը, որը խորտակված է եղել ճապոնացիների կողմից 1942 թ-ին, հաղորդում է korrespondent-ը:
Նշվում է, որ Hornet-ն առանցքային դեր է խաղացել մի քանի ծովամարտերում, ներառյալ Միդուեյի համար մղվող ծովային ճակատամարտում:
Այս ավիակրի տախտակամածից ԱՄՆ-ի բանակի փոխգնդապետ Ջեյմս Դուլիթլն իրականացրել է առաջին ավիահարձակումը Ճապոնիայի վրա:
Ավիակիրը խորտակվել է Սանտա-Կրուս կղզու մոտակայքում, 1942 թ-ին: Զոհվել էր անձնակազմի 140 անդամ, ևս 2200 անձինք:
Նավը հայտնաբերվել է 5330 մետր խորության վրա: