Փաշինյանը բարձր է գնահատել ռուս խաղաղապահների գործունեությունը Լեռնային Ղարաբաղում

Ամենադիտվածներ

Փաշինյանը բարձր է գնահատել ռուս խաղաղապահների գործունեությունը Լեռնային Ղարաբաղում

РИА Новости-ի հաղորդմամբ՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ արդյունավետ է գնահատում ԼՂՀ-ում ռուս խաղաղապահների գործունեությունը:

«Ես ուզում եմ հատկապես նշել, թե ինչ դեր են խաղացել Ռուսաստանը և նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը Լեռնային Ղարաբաղում պատերազմը դադարեցնելու գործում: Եվ ուզում եմ շեշտել, որ արդյունավետ եմ գնահատում ԼՂՀ-ում ռուս խաղաղապահների գործունեությունը, սա մեզ համար արդեն ակնհայտ է»,- ասել է Փաշինյանը Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպման ընթացքում։

Նա հիշեցրել է, որ ընթանում են եռակողմ հանձնաժողովի աշխատանքները, որոնք գլխավորում են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները:

«Բայց ես ուզում եմ նշել, որ, ցավոք, Ադրբեջանը դեռ չի կատարել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շատ կարևոր դրույթը։ Դա վերաբերում է ռազմագերիների, պատանդների և այլ ձերբակալվածների վերադարձին»,- ասել է Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին այն ջանքերի համար, որոնք նրանք գործադրում են այդ հարցը լուծելու համար:

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();