fbpx
Հասարակություն

Արարատի մարզի Մասիս համայնքի ղեկավարը տուգանվել է քաղաքաշինության բնագավառում իրավախախտում կատարելու հիմքով

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից քաղաքաշինության բնագավառում իրավախախտում կատարելու հիմքով վարչական պատասխանատվության է ենթարկվել Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը։

Մասիս համայնքի ղեկավարը թույլ է տվել ավարտված շինարարության շահագործման փաստագրման կարգի խախտում, այն է՝ հանձնաժողովի կազմում  չի ընդգրկել ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ներկայացուցչի, որի համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 15711-րդ հոդվածով սահմանված է տուգանք։

Հիմք ընդունելով վերոնշյալ խախտումը և ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 24411-րդ հոդվածով, 282-րդ հոդվածի 1-ին կետով՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինն Արարատի մարզի Մասիս համայնքի ղեկավար Դ․Համբարձումյանին ենթարկել է վարչական պատասխանատվության և նրա նկատմամբ կիրառել վարչական տույժ՝ տուգանք՝ 200.000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ գումարի չափով:

 

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ