Ինչպիսի խայտառակություն․ Լևոն Արոնյանը ու Գաբրիել Սարգսյանը քննադատում են ՖԻԴԵ-ին

Հրապարակող՝

Azat TV

Ամենադիտվածներ

Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատարներ Լևոն Արոնյանը ու Գաբրիել Սարգսյանը սոցիալական ցանցերում կատարծ իրենց գրառումներով սուր քննադատության են ենթարկել Շախմատի միջազգային ֆեդերացիային (ՖԻԴԵ), որն առաջին անգամ անցկացված օնլայն Օլիմպիադայի չեմպիոններ է հռչակել Ռուսաստանի և Հնդկաստանի թիմերին։

«Պետք է ենթադրել, որ ինչպես միշտ, մեզնից ոմանք քիչ անջատված են ինտերնետից, քան մյուսները»,- Twitter-ում գրել է Լևոն Արոնյանը՝ ավելացնելով #1984-ը՝ ակնարկելով Օրուելի «1984» հակաուտոպիան։

«Ինչպիսի խայտառակություն։ Արկադի Դվորկովիչ և Էմիլ Սուտովսկի, դուք ձախողվեցիք։ Դուք ամբողջ շախմատային աշխարհին ցույց տվեցիք, որ չունեք բարոյական սկզբունքներ»,- գրել է Գաբրիել Սարգսյանը Facebook-ի էջում։

https://www.facebook.com/gabriel.sargissian/posts/10216811170247280

 

Հիշեցնենք, որ քառորդ եզրափակիչում Հայաստանի թիմը Հնդկաստանի հետ դիմակայության առաջին ռաունդում դարձյալ սերվերի հետ կապի ընդհատման պատճառով Հայկ Մարտիրոսյանի տանուլ տված պարտիան բողոքարկել էր, սակայն ՖԻԴԵ-ն չէր բավարարել բողոքարկումը։ Հայաստանի թիմը բոյկոտել էր և հրաժարվել հետագա պայքարից։

Ամենաթարմ