Պոտրոս Ղազարյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է Իրանի օդային սահմանի փակմանը և Նաիրի Հոխիկյանի գրառմանը։
««Իրանը փակել է իր օդային տարածքը Ադրբեջանի ռազմական ավիացիայի համար, բայց ներքին կարգով չեն թույլատրվում նաև քաղաքացիական օդանավերի թռիչքները։ Սա Իրանի անթաքույց ուղերձն է Ադրբեջանին և Թուրքիային»։
Սա փորձագետ Նաիրի Հոխիկյանի գրածն է։ Չնայած չգիտեմ ինչի փորձագետ ա Հոխիկյանը, բայց ուրախացա, որ նա գիտի ինչ է Իրանը անում ներքին կարգով։ Ուրիշ երկրներ հսկայական ծառայություններ են պահում նման բաներ իմանալու համար։ Իսկ մենք Հոխիկյանին
նույնիսկ չենք պահում։
Էսօր կարդացի, որ Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ Իրանը երբեք չի փակել Ադրբեջանի համար իր օդային սահմանը։
Ես չեմ հասկանում Իրանի ԱԳՆ-ում Հոխիկյան չեն կարդում՞։
PS. Ադրբեջանցի օդաչուներն անորոշ վիճակում են, չգիտեն Հոխիկյանին լսեն, թե Սաիդին»,- գրել է Պոտրոս Ղազարյան։