fbpx
Աշխարհ

Իրանում 17-ամյա ցուցարարը գնդակահարվել է

Երեքշաբթի 17-ամյա դպրոցականը զոհվել է Իրանի մեծությամբ երկրորդ՝ Մեշհեդ քաղաքում։ Այս մասին գրում է BBC-ն՝ նշելով, որ հակակառավարական ցույցերի ժամանակ մոտ տարածությունից գնդակահարվել է պետական զորքերի կողմից։

Աբոլֆազլ Ադինեզադեի մահվան վկայագրում նշվել է, որ նա մահացել է լյարդի և երիկամների աշխատանքի խանգարումներից, որոնք առաջացել են հրազենային վիրավորման հետևանքով։ Բժշկի գնահատմամբ՝ տարածությունը, որից հոկտեմբերի 8-ին կրակել էին դեռահասի վրա, մեկ մետրից էլ քիչ է եղել։

Իշխանությունները որևէ կերպ չեն մեկնաբանում Մեշհեդում դեռահասի մահը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ