Հայկական արմատներով ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը չի կարողացել դուրս Սոֆիայում ընթացող ATP250 մրցաշարի քառորդ եզրափակիչ:
Երկրորդ շրջանի խաղում, որից էլ Խաչանովը սկսել էր մրցաշարը, թենիսիստը 3 սեթում պարտվել է իտալացի Մաթեո Բերետինիին 7:6 (8:6), 3:6, 4:6 հաշիվներով:
Հանդիպումը 2 ժամ 10 րոպե է տևել:
Խաչանովը թույլ է տվել 5 կրկնակի սխալ, 3 բրեյք-փոինթներից հաջող է իրացրել 1-ը: Իսկ Բերետինիի ակտիվում 9 էյս կա, 3 սխալ և 3 իրացրած բրեյք:
22-ամյա թենիսիստներն առաջին անգամ էին մրցում միմյանց հետ պաշտոնական խաղերում:
Հաղորդում է armsport.am-ը։