fbpx
ՏՏ

Xiaomi-ի նոր սմարթֆոնները հնարավորություն կտան բացահայտել թաքնված տեսախցիկները

Xiaomi-ի նոր սմարթֆոններում կավելացվի թաքնված տեսահսկման դեմ պաշտպանության գործառույթ։ Մասնավորապես, HyperOS 2.0 օպերացիոն համակարգում, որով կաշխատեն Xiaomi-ի նոր սմարթֆոնները, հասանելի կլինի թաքնված տեսախցիկների հայտնաբերման գործառույթը։

Ինչպես տեղեկացնում է XiaomiTime բլոգը, դրա օգնությամբ օգտատերը կկարողանա գտնել տեսախցիկներ, որոնք տեղադրված են հսկողության համար թե՛ փակ, թե՛ բաց տարածքներում։

Նոր գործառույթի միջոցով սմարթֆոնը փաստացի կվերլուծի անլար լոկալ ցանցի (WLAN) ազդանշանները։ Որպես կանոն, տեսախցիկների մեծ մասը միացված է տեղական Wi-Fi ցանցին և տվյալները փոխանցում է սերվերին: Նոր գործառույթի նկարագրությունում հրապարակման հեղինակները գտել են հետևյալ նախադասությունը․ «Հայտնաբերե՛ք թաքնված տեսախցիկներ՝ ձեր գաղտնիությունն ու անձնական անվտանգությունը պաշտպանելու համար»։

Նոր գործառույթը կարող է գործարկվել սմարթֆոնի կարգավորումների միջոցով։ Դա անելու համար հարկավոր է բացել հատուկ հավելվածը և սեղմել «Սկսել սկանավորումը» կոճակը: Մի քանի րոպեի ընթացքում սարքը կսկանավորի ձեր ցանցային միջավայրը և կցուցադրի արդյունքները:

XiaomiTime-ի մասնագետները նշել են, որ նոր գործառույթը հատկապես օգտակար կլինի ճանապարհորդների համար, որոնք հաճախ են փոխում բնակության վայրերը և մտահոգված են իրենց անձնական կյանքի գաղտնիությամբ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ