fbpx
ՏՏ

Xiaomi-ն թողարկել է հզոր և բավական մատչելի սմարթֆոն՝ 2 սելֆի տեսախցիկով

Xiaomi-ն Հնդկաստանում ներկայացրել է նոր ենթաֆլագման սմարթֆոն՝ Xiaomi 14 Civi, որն ունի հզոր Snapdragon 8s Gen 3 չիպ և կրկնակի սելֆի տեսախցիկ: Սարքն արժե մոտ 500 դոլար, ինչը լավ գին է նման բնութագրերի համար:

Հիմնական բնութագրերը

Էկրան․ սարքն ունի 6,55 դյույմանոց LTPO OLED էկրան՝ թարմացման դինամիկ հաճախությամբ 1-ից 120 Հց, պայծառությունը մինչև 3000 նիտ է, ունի HDR10+ և Dolby Vision աջակցություն, PWM-ը՝ 2160 Հց հաճախությամբ, էկրանի ապակին՝ ամուր Gorilla Glass Victus 2։ Էկրանը կոր է բոլոր կողմերում, ունի երկակի առջևի տեսախցիկի կտրվածք:
Առջևի տեսախցիկ. 32 ՄՊ երկու սենսորներ, որոնք կարող են տեսագրել 4K տեսանյութեր, վայրկյանում 30 կադր արագությամբ:
Հիմնական տեսախցիկ․ Leica Vario-Summilux օպտիկա, 50 ՄՊ սենսոր՝ օպտիկական կայունացմամբ, 50 ՄՊ հեռաֆոտո ոսպնյակ և 12 ՄՊ գերլայնանկյուն մոդուլ։
Կատարողականություն․ Snapdragon 8s Gen 3 չիպ, մինչև 12 ԳԲ LPDDR5X օպերատիվ և մինչև 512 ԳԲ UFS 4.0 ներկառուցված հիշողություն:
Մարտկոց․ 4700 մԱ/ժ հզորությամբն՝ 67 Վտ արագ լիցքավորման աջակցությամբ:
Աուդիո. ստերեո բարձրախոսներ Dolby Atmos-ի աջակցությամբ:
Կապ․ NFC և ինֆրակարմիր խցիկ:
Այլ հնարավորություններ. կրկնակի SIM քարտի աջակցություն և էկրանի մատնահետքի սկաներ:

Գին և մատչելիություն

Xiaomi 14 Civi-ի գինն սկսվում է 43,000 ռուփիից (մոտ 500 դոլար) 8/256 ԳԲ տարբերակի համար: Սակայն դեռ չի հստակեցվել՝ արդյոք նոր արտադրանքը կվաճառվի Հնդկաստանից դուրս։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ