fbpx
Էկո

Իշխանի մանրաձկան առաջին խմբաքանակը բաց է թողնվել Սևանա լիճ

Սևանա լիճ է բաց թողնվել շուրջ 15 577 հատ ամառային իշխանի և 150 000 հատ գեղարքունի իշխանի մանրաձուկ:

Այս մասին տեղեկացնում են Շրջակա միջավայրի նախարարությունից:

Նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, նախարարության մասնագիտական ստորաբաժանումների և «Սևան» ազգային պարկի ներկայացուցիչները մարզում մասնակցել են Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի շրջանակում 5.8 գրամ միջին քաշով շուրջ 15577 հատ ամառային իշխանի և 1.1 գրամ միջին չափով 150000 հատ գեղարքունի իշխանի մանրաձկան հերթական խմբաքանակի՝ բացթողնման աշխատանքներին:

Մանրաձկան բացթողումն իրականացվեց Ծակքար և Կարճաղբյուր գետերում:
Մանրաձկան բացթողնման աշխատանքներից առաջ նախարարի տեղակալը շրջել է Կարճաղբյուրի մանրաձկան գործարանի տարածքում, ծանոթացել առկա հզորություններին և հիմնադրամի ներկայացուցիչների ու ոլորտի մասնագետների հետ քննարկել ձկնապաշարների վերականգնմանը վերաբերող հարցեր։

Մանրաձկան բացթողումը կրում է պարբերական բնույթ։ Այս ամենի նպատակն է վերականգնել Սևանա լճում տարիներ շարունակ կրճատվող՝ Սևանի իշխանի ձկնապաշարներն ու այդ ճանապարհով խթանել լճի խախտված էկոհամակարգի վերականգնումը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ