Առողջապահական մարմինները նշում են, որ բավարար քանակությամբ ջուր խմելը բացարձակապես անհրաժեշտ է մեր օրգանիզմի ճիշտ գործունեության համար, սակայն նաև շեշտում են, որ չափից ավելի շատ ջուր խմելը կարող է նույնքան վտանգավոր լինել:
«Շատ մեծ քանակությամբ ջրի օգտագործումը որոշակի հանգամանքներում կարող է հանգեցնել լուրջ հիվանդությունների և նույնիսկ մահվան», – ասում է Օստին Դերոսան, բժշկական գիտությունների դոկտոր, UCHealth Ուռուցքաբանության կենտրոնի ուրոլոգ:
«Հիպոնատրիեմիան, որը երբեմն կոչվում է «ջրային թունավորում», առաջացնում է արյան մեջ բավակաին շատ ցածր նատրիումի և այլ էլեկտրոլիտների մակարդակ, ինչը կարող է հանգեցնել լուրջ առողջական խնդիրների, ինչպիսիք են ցնցումները, Կոման և, հազվադեպ դեպքերում, մահվան ելքը», – բացատրում է նա:
Մասնագետները նշում են նաև, որ վնասակար է խմել այն ջուրը, որը մեկ օր և ավել է մնացել շշի կամ բաժակի մեջ։

