Ալլա Պուգաչովան կարող է վկայի կարգավիճակով ցուցմունք տալ դատարանում Պետրոսյան-Ստեպանենկո ամուսնալուծության գործով:
Եվգենի Պետրոսյանի և Ելենա Ստեպանենկոյի ունեցվածքը կիսելու գործընթացում հայտնվել են նոր մանրամասներ: Խնդիր է ծագել Պետրոսյանի հյուրախաղերի ժամանակ ստացված նվերների շուրջ: Հուշանվերներից մեկը նվիրել է Ալլա Պուգաչովան: Հենց այդ համատեքստում Պուգաչովան կարող է որպես վկա ցուցմունք տալ դատարանում:
Հնարավոր է, որ հարցաքննության կանչվեն նաև այլ հայտնի անձինք: Ստեպանենկոն պահանջել է նաև կիսել բոլորից ստացված նվերները: Երբեմն դրանք եղել են անվանական նվերներ և օրենքով կիսելու ենթակա չեն: