fbpx
Տնտեսություն

Աշնանը խաղողի մթերման հետ կապված որոշակի խնդիրներ առաջ կգան

Արմավիրի մարզում 43․000 տոննա խաղողի գնման պայմանագրերի կնքման հետ կապված դժվարություններ կան․ այս մասին վերջերս հայտարարեց Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Նախարարն ասել է, որ կառավարությունը մի շարք որոշումներ ունի մթերումները խթանելու համար:

«Մենք աշխատում ենք այդ ցուցակի հետ: Արդեն որոշակի պայմանագրեր կնքվել են, մնացածն էլ հույս ունենք, որ մինչ հուլիսի 1-ը կկնքվեն»,- ասել է նա:

Այս մասին «Առաջին լրատվական»-ը խոսել է Հրաչ Բերբերյանի հետ, որի փոխանցմամբ՝ վերջին շրջանում մարդիկ են հայտնել, որոնք իրենց թույլ են տալիս գյուղատնտեսության անունից խոսել, երբ գաղափար անգամ չունեն դրա մասին։ Խաղողի հետ կապված խնդիրներ միշտ էլ եղել են, խնդիրն այն է, որ կառավարությունը չի գնում բարեփոխումների․ դա արդեն ուրիշ հարց է։ Բերբերյանը նշում է նաև, որ գյուղացու աշխատանքի համար օգտագործվող գործիքներն էլ են թանկացել, այսինքն՝ օգնելու փոխարեն հակառակն են անում, հետևողական պետք էլ լինել։ Ցավոք, տարվում են այնպիսի աշխատանքներ, որոնք «թալանում» են գյուղացուն։ Գյուղացու համար նախատեսված ապահովագրական ընկերություններն էլ գյուղացուն ընդհանրապես չեն օգնում , եթե մի կառույց օրենքով պաշտպանված չէ և նախարարություն չունի՝ չի կարող արդյունք տալ։

Ցավոք, խաղողի մթերման հետ կապված որոշակի խնդիրներ առաջ կգան աշնանը, եթե Կառավարությունը կարճ ժամանակահատվածում չգնա բարեփոխումների։ Գործարանը ստիպված կլինի կա՛մ լավ վճարել գյուղացուն, կա՛մ հարկերը մուծել պետությանը։ Բերբերյանն հավելում է նաև այն, որ մենք ունենք օրենքի բաց, որը պետք է լրացնել, կարգավորել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ