fbpx
Խորհրդարան

Խորհրդարանի հյուրերն էին ԵՊՀ ուսանողները, Գյումրու «Երիտասարդական պալատի» և «ԿԱԶԱ» հիմնադրամի ներկայացուցիչները

«Բաց դռներ» ծրագրի շրջանակում հունիսի18-ին խորհրդարան էին այցելել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողները և դասախոսները: Հյուրերը շրջել են խորհրդարանի շենքում, հետևել Ազգային ժողովի հերթական նիստի աշխատանքին, այցելել թանգարան:

Նրանց հետ «Բաց դաս» է անցկացրել ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը:

Հանդիպումն ընթացել է հարցուպատասխանի ձևաչափով: Պատգամավորն ուսանողներին ներկայացրել է Ազգային Ժողովի կառուցվածքն ու գործունեությունը, անդրադարձել օրենսդրական նախաձեռնությունների շրջանառության կարգին:

Տարոն Սիմոնյանը պատասխանել է ուսանողների բազմաթիվ հարցերի, որոնք մասնավորապես վերաբերել են իրավագիտությանը, Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականությանը:

Նույն օրը խորհրդարան են այցելել նաև Գյումրու «Երիտասարդական պալատ» ՀՈԱԿ-ի և Գյումրիում գործող «ԿԱԶԱ» հիմնադրամի ներկայացուցիչները:

Նրանց հետ հանդիպել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը, ով մանրամասնել է պատգամավորի գործունեությունն ու անդրադարձել խորհրդարանի հիմնական գործառույթներին:

Երիտասարդները հետաքրքրվել են կրթության ոլորտին առնչվող սպասվելիք ծրագրերից: Նրանք տեղեկացրել են, որ իրենց նախաձեռնությամբ վերջերս իրականացվել են Գյումրու «Հաղթանակ» այգու մաքրման ու ձևավորման աշխատանքները:

Հյուրերը նաև շրջել են խորհրդարանի շենքում, հետևել Ազգային ժողովի հերթական նիստի աշխատանքին, թանգարանում ծանոթացել խորհրդարանի պատմությանը:

Հանդիպումներն ավարտվել են ավանդական լուսանկարով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ