fbpx
Խորհրդարան

Խորհրդարանը հրաժարվեց փոխհատուցում վճարել մարտական հերթապահությունից դուրս վիրավորված զինծառայողներին

Մենք ցանկանում ենք վերականգնել արդարությունը և հավասարեցնել մեր բոլոր զինծառայողների իրավունքները։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովի նիստում, «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ապահովման ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը հասցված վնասի փոխհատուցման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկումների ընթացքում, սեպտեմբերի 9-ին, ասել է «Լուսավոր Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը։

Պատգամավորը հիշեցրել է, որ Հայաստանում նախատեսված է պարտադիր զինվորական ծառայություն, բայց փոխհատուցում, եթե վնասվի նրա առողջությունը զինծառայության ժամանակ, նախատեսված է ոչ բոլորի համար։

«Հայաստանի Զինված ուժերում, ըստ գործող օրենսդրության, առողջության վնասվելու համար փոխհատուցում կարող են ստանալ այն զինծառայողները, ովքեր վիրավորվել են մարտական գործողությունների կամ մարտական հերթապահության ժամանակ։ Միևնույն ժամանակ, փոխհատուցումները չեն տարածվում այն զինծառայողների վրա, ովքեր, զինծառայություն անցնելու ժամանակ, վիրավորվել են կամ վնասել առողջությունը՝ չգտնվելով դիրքերում։ Օրինակ, եթե զինծառայողը ՃՏՊ-ից է վնասվել, նա փոխհատուցում չի ստանում»,- պարզաբանել է Գորգիսյանը։

Նշենք, որ միջոցները նախատեսվում էր հատկացնել Հայաստանի ՊՆ հատուկ ֆոնդից, բայց այդ միջոցները, համաձայն գործող օրենսդրության, նորից հատկացվում են միայն այն զինծառայողներին, ովքեր վիրավորվել են մարտական գործողությունների կամ մարտական հերթապահության ժամանակ։ Կարճ քննարկումներից հետո պատգամավորները մերժեցին ընդդիմադիր պատգամավորի առաջարկը։ Հիշեցնենք, որ այդ օրինագիծն ավելի վաղ ստացել էր խորհրդարանի Պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի բացասական եզրակացությունը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ