«Ռոսպոտրեբնադզոր»-ի՝ ՌԴ Վոլգոգրադի մարզի մասով մասնագետները խորհուրդ են շատ դդմիկ օգտագործել։ Այն կարելի է ներառել դիետա պահող մարդկանց սննդակարգում։
Դդմիկը սննդանյութերի բավականին հարուստ հավաքածու է պարունակում: Դրանցից են ճարպային լուծվող A վիտամինները, բետա-կարոտինը, E եև K. B խմբի ջրում լուծվող վիտամինները՝ B1, B2, B3 (PP), B4, B5, B6, B9: Ինչպես նաև՝ հակաօքսիդանտ և մեր օրգանիզմի պաշտպան վիտամին C:
Դդմիկը լավ միջոց է նաև սրտի և սրտանոթային հիվանդությունների կանխարգելման համար։ Կալիումը կարևոր դեր է խաղում մկանների կծկման, այդ թվում՝ սրտային, մարմնի ջրային բալանսի պահպանման, նյարդային համակարգի աշխատանքի, արյան նորմալ ճնշման և արյան մեջ շաքարի նորմալ մակարդակի պահպանման գործում:
Հում դդմիկն առանձնահատուկ արժեք ունի, քանի որ շատ վիտամիններ և հակաօքսիդանտներ ջերմային մշակման ժամանակ ոչնչացվում են: Հում վիճակում դդմիկը կարելի է օգտագործել, օրինակ, աղցանների կամ բանջարեղենային իների մեջ։ Ջեռոցը դդմիկսմուզի պատրաստման լավագույն միջոցն է: