Խորհուրդ եմ տալիս ռոումինգից օգտվելիս որևէ մեկը ավել-պակաս բան չխոսի հեռախոսով. Արթուր Վանեցյան

Հրապարակող՝

Մեր ձեռքերը երկար են և մենք ամեն ինչ տեսնում ենք. Վանեցյան

Հունիսի 5-ին ԱԺ-ում 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը ԱԱԾ տնօրենից հետաքրքրվեց իր և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հայտնի գաղտնալսման պատճառներին: ԱԱԾ պետն ասաց.

«Ժամանակակից աշխարհում հեռախոսային խոսակցությունների հարյուր տոկոսանոց գաղտնիության ապահովում գրեթե անհնար է։ Կան հարյուրավոր դեպքեր, երբ գաղտնալսվել են երկրների առաջնորդներ։ Հավատացեք, որ հազարավոր դեպքերի մասին չեն բացահայտվել։ Իհարկե խոսել 100 տոկոս պաշտպանվածության մասին չենք կարող։ Մինչեւ այդ գաղտնալսման ի հայտ գալը, ԱԱԾ-ն ՏՏ ոլորտի մասնագետների հետ սկսել են մշակել մի ծրագիր, որը պետք է կիրառվի ու զերծ պահի ցանկացած տեսակի գաղտնալսումից։ Այդ ծրագիրն այժմ կա, իմ հեռախոսի մեջ տեղադրված է։ Այս պահին բավականին պաշտպանված է, եւ շատ-շատ մասնագետներ տվել են եզրակացություն, որ անհնար է այս հավելվածի գաղտնալսումը: Սա լրիվ հայկական պրոդուկտ է, սերվերը գտնվում է ԱԱԾ-ում»,- նշեց նա։

Արթուր Վանեցյանը հավելեց. «Ուղիղ, բաց կապից էինք օգտվում: Խորհուրդ եմ տալիս ռոումինգից օգտվելիս որևէ մեկը ավել-պակաս բան չխոսի հեռախոսով»:

Ամենաթարմ