fbpx
Աշխարհ

Խորվաթիայում ընդդիմադիր թեկնածուն հավաքել է ամենամեծ թվով ձայները․ երկրորդ փուլ կլինի

Խորվաթիայում կիրակի անցկացված նախագահական ընտրություններում ընդդիմադիր Սոցիալ-դեմոկրատական կուսակցության թեկնածու Զորան Միլանովիչը ստացել է առավել մեծ թվով ձայներ, բայց չի հավաքել ընտրողների ձայների 50 տոկոսից ավելին: Այս մասին հաղորդում է երկրի Պետական ընտրական հանձնաժողովը:

Ըստ քվեաթերթիկների 96 տոկոսի մշակման՝ Միլանովիչը ստացել է ձայների 29,6 տոկոսը: Նրան հաջորդում է երկրի գործող նախագահ Կոլինդա Գրաբար-Կիտարովիչը՝ ձայների 26,77 տոկոսով: Երրորդ տեղում է երգիչ եւ երաժիշտ Միրոսլավ Շկորոն, նրա օգտին է քվեարկել ընտրողների 24,37 տոկոսը:

Թեկնածուներից ոչ մեկը չի ստացել ընտրողների ձայների 50 տոկոսից ավելին, ինչը վկայում է ընտրությունների երկրորդ փուլ անցկացնելու անհրաժեշտության մասին:

Երկրորդ փուլում, որը կանցկացվի 2020 թվականի հունվարի 5-ին, կմասնակցի երկու հավակնորդ, որոնք ընտրությունների առաջին փուլի արդյունքներով ստացել են ամենամեծ թվով ձայները:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ