fbpx
Քաղաքականություն

Խոսակցականը պետք է համապատասխանի գործին

Գագիկ Ծառուկյանն այսօր քվերակությունից հետո, պատասխանելով լրագրողների հարցերին, խոսեց նաև Լուսավոր Հայաստան կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի մասին՝ հայտարարելով.

«Խոսակցականը պետք է համապատասխանի գործին, մարդ կա ճարտար խոսում է, բայց կյանքում բան չի ասում»:

Լրագրողների հարցին, թե  խոշոր գործարարը ինչու է ուզում գնա ԱԺ և  դառնալ պատգամավոր, պատասխանեց.

«Որ քու պես երիտասարդը իրա ընտանիքը լավ ապրի, տեսած ունեւոր մարդը ուզում է օգնի, մարզերը մտնում ես, լացդ գալիսա: Մարդը, որն այսօր չի կարողացել իր սեփական կյանքը բարեկեցիկ դարձնել, այսօր խոսում է  պետության հզորացումից: Եղբա՛յր, դու հզորացնող, զարգացնող ես, առաջին հերթին քո ընտանեկան կյանքը զարգացրու, հզորացրու, իրական կյանքում գործունեություն արա:

Այսօր աշխարհի ամենահաջողակ քաղաքական գործիչները մեծ սեփականատերերն են, որոնք ո՛չ պաշտոնի կարիք ունեն, ո՛չ փողի: Նրանք ուզում են իրենց ժողովրդին լավ բան անեն»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ