Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մարկո Ռոյսը մեկնաբանել է սաուդյան «Ալ-Նասր» իր հնարավոր տեղափոխության մասին լուրերը։
«Իհարկե, նախօրոք մտածել եմ, քանի որ «Բորուսիայի» հետ պայմանագրիս ավարտին մնացել է ընդամենը վեց ամիս:
Չեմ կարող ասել, որ չեմ մտածել այս տրանսֆերի մասին։ Ես ունեմ ներկայացուցիչ, ով ինձ օգնում է այս հարցով զբաղվել։
Այս պահին ինձ համար կարևոր է պարզապես լավ մարզավիճակում մնալը: Մնացածի մասին կիմանաք ապագայում»,- Ռոյսի խոսքերն է մեջբերում Kicker-ը։