Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Գարի Լինեկերը խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի խաղի մասին Ֆրանսիայի առաջնության «Նանտի» դեմ խաղում (3:0)։ Վերջին հանդիպմանը 35-ամյա խաղացողը երկու գոլային փոխանցում է կատարել։
«Լեոն այլ կերպ է ֆուտբոլ խաղում, քան մյուսները: Մեսսին ֆուտբոլի պատմության մեծագույն խաղացողն է»,- գրել է Լինեկերը սոցցանցում:
Ֆրանսիայի առաջնության ընթացիկ խաղարկությունում Լիոնելը վեց հանդիպում է անցկացրել, որոնցում դարձել է երեք գոլի և վեց գոլային փոխանցման հեղինակ։
Մեսսիի գործող պայմանագիրը փարիզցիների հետ նախատեսված է մինչև 2023 թվականի կեսերը: