Աշխարհ

Խոշոր ավտովթար Ադանայում. կան զոհեր

Թուրքական Ադանա նահանգում այսօր տեղի է ունեցել խոշոր ավտովթար։ Կողաշրջվել է տասնյակ մարդկանց տեղափոխող ավտոբուս։

Պատահարի հետևանքով առնվազն երկու մարդ մահացել է։ Այս մասին հայտնում է տեղական մամուլը։

Ավտոբուսի բոլոր ուղևորները, ըստ նախնական տվյալների, եղել են Թուրքիայի քաղաքացիներ։ Նրանցից 23-ը տեղափոխվել են մոտակա բժշկական կենտրոն։

Պատահարի պատճառների մասին վարկածներ առայժմ չեն հրապարակվում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ