Forbes-ը «Կովկասի բնության հրաշալիքների» ցանկում ներառել է «Խոսրովի անտառ» պետական արգելոցը և «Դիլիջան» ազգային պարկը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը:
«Forbes ամսագիրը հոդված է հրապարակել եվրասիական Կովկասի հինգ հիասքանչ բնական հրաշալիքների մասին, որոնք պետք է այցելել։
- Արջի քոթոթի սպանության առթիվ Շրջակա միջավայրի նախարարությունը դիմել է ոստիկանություն
- Օգտագործված դիմակը կամ ձեռնոցը չնախատեսված վայրերում մի՜ նետեք․ շրջակա միջավայրի նախարարություն
Ամսագրում նշված է, որ այս եզակի տարածաշրջանը հարուստ հնարավորություններ ունի էկոտուրիզմի և բացօթյա արկածների զարգացման համար։
Կովկասի բնության հինգ հրաշալիքների թվում Forbes-ը առանձնացրել է նաև «Խոսրովի անտառ» պետական արգելոցը և «Դիլիջան» ազգային պարկը»,- ասվում է հաղորդագրության մեջ։