РИА «Новости»-ն հայտնում է՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան Ղրիմը չի ճանաչում որպես ռուսական տարածաշրջան և աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը:
Այս հայտարարությունը Էրդողանը արել է Թուրքիայում աշխատանքային այցով գտնվող Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
«Թուրքիան Ուկրաինան դիտարկում է որպես առանցքային երկիր մեր տարածաշրջանի կայունության և անվտանգության ապահովման առումով։ Այդ պատճառով մենք միշտ աջակցել ենք և աջակցելու ենք Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը»,- ասել է Էրդողանը։
Թուրքիայի առաջնորդը հավելել է, որ Անկարան չի ճանաչում թերակղզու «բռնակցումը» և Ուկրաինայի հետ «կաջակցի Ղրիմի թաթարներին»:
Իսկ Զելենսկին շնորհակալություն է հայտնել Էրդողանին «Ղրիմի պլատֆորմ» նախագծին մասնակցելու պատրաստակամության համար, որն ուղղված է թերակղզին Ուկրաինայի կազմ վերադարձնելու համար: