Տաջիկստանի արևմուտքում գտնվող խիստ ռեժիմի գաղութում երեկ խռովություն է տեղի ունեցել: Սպանվել է 29 կալանավոր, 3 անվտանգության աշխատակից:
РИА Новости-ն, հղում անելով Տաջիկստանի իշխանություններին, հաղորդում է, որ կալանավորներից 8-ը սպանվել են հենց բանտակիցների կողմից:
Անկարգությունները սկսել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանն անդամակցելու համար դատապարտված կալանավորները:
Կիրակի երեկոյան դանակներով և այլ սուր գործիքներով զինված մոտ 30 կալանավոր պատանդ են վերցրել բանտի 3 հսկիչներին, այնուհետև սպանել են նրանց: Ապստամբների հետ բանակցությունների ընթացքում հենց կալանավորների միջև զինված բախումներ են սկսվել, սպանվել է քսանից ավելի մարդ: Կան նաև վիրավորներ:
Տաջիկստանի արդարադատության նախարարությունը հաղորդել է, որ վճռական քայլեր են ձեռնարկվել, և իրավիճակը հսկողության տակ է վերցվել: