fbpx
Իրավական

Խստագույնս սահմանափակել բնակարաններից դուրս գալը. ՀՀ Ոստիկանություն

Կորոնավիրուսով պայմանավորված Արտակարգ դրության պայմաններում հայտարարվել է պարետային ժամ, որի կապակցությամբ ՀՀ ոստիկանությունը տարածել է հայտարարություն, որում ասվում է.

«Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության հետագա տարածումը սահմանափակելու, առկա դեպքերը նվազեցնելու, ինչպես և մարդկանց, հատկապես տարեցների առողջությունը չվտանգելու համար, Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը բնակչությանը հորդորում է՝

– խստագույնս սահմանափակել բնակարաններից դուրս գալը.

– բնակարաններից դուրս գալ բացառապես ծայրահեղ անհրաժեշտության դեպքում.

– խստագույնս պահպանել պարետի որոշումներով սահմանվող պահանջները, որոնց չկատարելը կառաջացնի օրենքով նախատեսված պատասխանատվություն»։

 

Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus, իսկ ախտանիշների և պաշտպանվելու հիմնական միջոցառումների մասին՝ կարդալ այստեղ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ