«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Խուան Մատանկարող է կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալ»-ում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին հաղորդում է Sky Sports-ը։
Աղբյուրը տեղեկացնում է, որ իսպանացու ծառայություններվ հետաքրքրված է ակումբի գլխավոր մարզիչՍանտյագո Սոլարին։
ՄՅՈւ-ի հետ ընթացիկ պայմանագիրը նախատեսված է մինչև մրցաշրջանի ավարտը և հունվարին անգլիական ակումբը կարող է վաճառել 30-ամյա ֆուտբոլիստին, որպեսզի հետագայում ստիպված չլինի անվճար բաց թողնել։
ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում Մատան մասնակցել է 11 հանդիպման, դարձել 2 գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ։