fbpx
Հասարակություն

Լրատվամիջոցներ աղմուկ են բարձրացրել Սյունիքում ակնհայտ խուլիգանություն կատարած մականունավոր մեկի ձերբակալման կապակցությամբ

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը Facebook-ի էջում գրառում է կատարել։

«Որոշ լրատվամիջոցներ աղմուկ են բարձրացրել Սյունիքում երեկ ճանապարհ փակած ու ակնհայտ խուլիգանություն կատարած մականունավոր մեկի ձերբակալման կապակցությամբ՝ փորձելով դա ներկայացնել որպես քաղաքական հետապնդում:

Բոլոր այդ լրատվամիջոցները լռում են այն մասին, որ ձերբակալվածը Ոստիկանության Գորիսի բաժնում դեբոշ է սարքել (ապակի է կոտրել), 2017 թվականի ընտրությունների ժամանակ զենքով խուլիգանություն կատարելու համար դեռ այն ժամանակներից դատվում է (բայց կալանավորված չի), իսկ 2001 թվականին սպանել է «Հոկտեմբերի 27»-ի գործով մի վկայի (որի համար 14 տարի նստել է):

Ընդորում, առավել զավեշտալին այն է, որ այս նեղ մաջալին Սյունիքում խուլիգանությամբ ու բնակիչների նկատմամբ բռնությամբ զուգորդվող փողոց փակող նախկին մարդասպանը, որը մի քանի տարի առաջ էլ զենքով խուլիգանություն էր արել, իշխանություններից պահանջում է, որ իրեն զենք տրամադրեն (իբր հայրենիքը պաշտպանելու համար):
Նորից եմ ասում՝ կրիմինալի տեղը բանտն է և ոչ քաղաքական դաշտը ու էչ էլ «հայրենիք պաշտպանելու» անվան տակ քաղաքականությունը»,- ասված է գրառման մեջ։

Քաղաքացի Միքայել Մարգարյանը հետևյալ գրառման տակ մեկնաբանություն է գրել, որում նված է․

«Որոշ քաղաքական գործիչներ, մատնանշելով Արթուր Այվազյանի զանցանքները, մոռանում են նշել, որ 2001 թվականին քոչարյանի ռեժիմն էր և անմեղ մարդկանց դատապարտումը նորմայի մեջ էր, որ 2017-ի գործը շինծու էր, քանի որ ոչ ատրճանակի, ոչ էլ փամփուշտների վրա Արթուրի մատնահետքերը չեն հայտնաբերվել, իսկ եռագույնը ցեխերի մեջ (որի շուրջ ծավալվել էր վեճը) գցող անձինք այսօր իշխանություն են և տապալել են Հայաստանի դրոշը Արցախում և հիմա դա անում են Սյունիքում: Որոշ երիտասարդ գործիչներ մոռանում են (քանի որ հաստատ գիտեն), որ այն ժամանակ, երբ նրանք դրոն էին թռցնում Հադրութի վրայով, Մոնախի ջոկատը կռիվ էր տալիս թշնամու հետ այն չհանձնելու մղումով(( և պատերազմի այդ եզակի մղումները տապալվեցին բարձրաստիճան զինվորականների և պաշտոնյաների կողմից անձամբ վարչապետի իմացությամբ։ Դեռ որ այսքանը»։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ