Աշխարհ

Թել Ավիվում կրկին լսվում է օդային հարձակման ազդանշանների ձայնը

Իսրայելի ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ Գազայի հատվածից պաղեստինցի ծայրահեղականները կրկին հրթիռային հարձակում են սկսել Իսրայելի կենտրոնական շրջանների ուղղությամբ: Օդային տագնապի ազդանշաններ են հնչել Թել Ավիվում և դրա հարակից շրջաններում:

«Ազդանշաններ են հնչում Թել Ավիվում և դրա հարակից քաղաքներում»,- նշված է ՊՆ հաղորդագրության մեջ։

Գազայի սեկտորի ծայրահեղականները մայիսի 10-ից իսրայելական քաղաքների ուղղությամբ արձակել են շուրջ 2300 հրթիռ: Դրանցից շուրջ 1000-ը հայտնվել է հակահրթիռային կայանների թիրախում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ