Հուլիսի 18-ին կայացել է Սիրիայի Արաբական Հանրապետության Հալեպ քաղաքում հումանիտար առաքելություն իրականացնող 10-րդ խմբի հերթափոխը:
«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ ականազերծողներից և բժիշկներից բաղկացած հերթական խումբը մեկնել է Հալեպ և այնտեղ կիրականացնի իր առաքելությունը:
- Հայ ականազերծողները մաքրել են 3850 քմ ականապատ տարածք
- Հայաստանի ականազերծողների և բժիշկների խումբը մեկնել է Սիրիա
Համաձայն հակաականային գործողությունների միջազգային չափորոշիչների 10-րդ խմբի սակրավորները, անցնելով ուսումնական նախավարժանք, կսկսեն դաշտային աշխատանքները: