Yamaha ընկերությունը Տոկիոյի ավտոսրահում կներկայացնի ջրածնային վառելիքով աշխատող էլեկտրական եռանիվ ավտոմեքենա, գրում է Autocar-ը։
Ընկերության տվյալներով՝ նոր էլեկտրամեքենայի, որը կոչվում է Yamaha Tricera, ուժային համակարգը և շասսին «շատ արձագանքող են»:
Ակնկալվում է, որ Yamaha Tricera-ն սերիական մոդել չի դառնա, սակայն մոտոցիկլետ արտադրողը պատմականորեն հետաքրքրություն է ցուցաբերել ավելի քան երկու անիվ ունեցող մեքենաների նկատմամբ: