fbpx
Աշխարհ

Յանուկովիչը մտադիր է Ուկրաինա վերադառնալ

Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի պաշտպանությունն աշխատում է հասնել այն բանին, որ նա անվտանգ վերադառնա Ուկրաինա: Այս մասին, ինչպես փոխանցում է TACC-ը, հայտնել է նրա փաստաբան Վիտալի Սերդյուկը։

Սեպտեմբերի 23-ին Կիևի Վճռաբեկ դատարանն սկսել է Յանուկովիչի նկատմամբ պետական դավաճանության գործով դատավճռի բողոքարկման քննարկումը:

«Նա այժմ ժամանակավորապես գտնվում է Ռուսաստանի Դաշնության տարածքում: Եվ պաշտպանության կողմից իրականացվում են միջոցառումներ, որոնք կապահովեն հայրենիքում նրա գտնվելու հնարավորությունը»,-ասել է փաստաբանը:

Հունվարի 24-ին Կիևի Օբոլոնյան շրջանային դատարանը հեռակա կարգով Յանուկովիչին մեղավոր է ճանաչել պետական դավաճանության և ագրեսիվ պատերազմ վարելուն աջակցելու մեջ ու նրան դատապարտել է 13 տարվա ազատազրկման: Յանուկովիչն ինքը չի մասնակցել գործընթացին, 2014 թվականի փետրվարից նա բնակվում է Ռուսաստանում: Ուկրաինայի նախկին նախագահը պնդում է, որ դատավճիռն ընդհանուր ոչինչ չունի օրենքի հետ, իսկ դատական գործընթացը եղել է քաղաքական պատվեր:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ