Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը պարզաբանել է, թե ինչու Հայաստանը դեռևս չի դիմել Միջազգային քրեական դատարան (ՄՔԴ)՝ չնայած այն վավերացվել է փետրվարին։ Նա նշել է, որ ՀՀ կառավարությունը իրականացնում է Հռոմի կանոնադրության վավերացումից բխող ներքին աշխատանքներ և պատրաստում է համագործակցության օրենքի նախագիծ՝ ՄՔԴ-ի հետ։
