Հունիսի 13-ին Ազգային ժողովում 2018թ-ի պետական բյուջեր քննարկումների շրջանակներում Պաշտպանության նախարարի հետ հրավիրված փակ նիստից հետո պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձել է սահմանում իրավիճակի լարվածությանը:
«Երեկվա և այսօրվա զեկույցներով՝ համեմատաբար կայուն վիճակ է», – ասել է նախարարը: Հարցին՝ իսկ այդյո՞ք կա պատերազմի սպառնալիք, Տոնոյանը արձագանքել է. «Եթե պատերազմի սպառնալիքն անմիջական լինի, ես ձեզ կտեղեկացնեմ»:
Նախարարը նաև նշել է, որ հատուկջոկատայինների կուտակում կա նաև մեր կողմից: