Երևանում փլուզվել է դաշնամուրի գործարանի շենքի մի հատվածը

GoogleՆախընտրելի դարձնել

Ամենադիտվածներ

,
Երևանում փլուզվել է դաշնամուրի գործարանի շենքի մի հատվածը

Դեկտեմբերի 1-ին արտակարգ դեպք է գրանցվել Երևանում։ Շիրակի փողոցում գտնվող նախկին դաշնամուրի գործարանի տարածքում տեղի է ունեցել շինության մասամբ փլուզում։ Ժամը 10։12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացել դեպքի մասին։ Տեղում աշխատել են ՆԳՆ Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատները, ինչպես նաև հատուկ նշանակության փրկարարական խմբերը։

Ըստ նախնական տվյալների, փլուզվել է եռահարկ շինության տնտեսական ապրանքների և սննդի պահեստի հատվածը։ Դեպքի հետևանքով կա մեկ տուժած։ Փրկարարները շարունակում են աշխատանքները՝ պարզելու համար, թե արդյոք փլատակներում կան այլ տուժածներ։ Նշվում է, որ փլուզման պատճառը գազի հետ կապված չէ, քանի որ տարածքում երկար ժամանակ գազամատակարարում չի իրականացվել։

Հրապարակող՝

Ամենաթարմ