fbpx
Առողջապահություն

Երևան-Կենտրոն մեկուսարանում գրանցվել է կորոնավիրուսով վարակի երեք դեպք. Ռոբերտ Քոչարյանի պաշտպան

Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Վարդանյանը քիչ առաջ իր Facebook-ի էջում գրառել է՝

«Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով մայիսի 8-ի դատական նիստից հետո տեղի են ունեցել հետևյալ զարգացումները.
1) Կորոնավիրուսային վարակի դեպքերը ավելացել են 509 դեպքով և ցավալիորեն 4 մահվան դեպք է գրանցվել այս կարճ ժամակահատվածում;
2) Ռոբերտ Քոչարյանը լինելով կորոնավիրուսային վարակի ռիսկային խմբում՝ այսօր հերթական անգամ վիահատվել է <<Իզմիրլյան>> ԲԿ-ում;
3) Փաստաբանական գործունեության արդյունքում ստացված տեղեկատվության համաձայն, թեև ըստ Դատախազության <<ապահով վայր>> համարվող Երևան Կենտրոն մեկուսարանում՝ արձանագրվել է կորոնավիրուսային վարակի բոլոր ախտանշաններով 3 դեպք:

Նշված զարգացումները էլ ավելի ակնհայտ են դարձնում, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված կալանավորումը՝ անհապաղ պետք է վերացվի: Հարգելիներս, չկա կալանավորման ոչ մի հիմք, ոչ մի հիմնավորում: Միաժամանակ առկա են բոլոր հիմքերը, բոլոր հիմնավորումները, նույնսիկ ապրիլի 14-ից հնարավոր և անհնարին օրենսդրական երաշխիքները կալանքի վերացման համար: Իրավունքի մեջ, նորություն չեմ ասի, որ մարդու կյանքը և առողջությունը վեր է ցանկացած այլ շահերից, հենց դրա մասին է այդքան հիշատակվող ԻՐԱՎՈՒՆՔԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ»:

https://www.facebook.com/aramo.vardevanyan/posts/3367519383262173

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ