fbpx
Երևան

Երևանի ավագանու նիստի օրակագարգում 14 հարց կա

Ապրիլի 23-ին մեկնարկել է Երևանի ավագանու նիստը, որին մասնակցում է 43 անդամ: Օրակարգում կա 16 հարց: Դրանք են.

  1. Երևանի ավագանու 2-րդ նստաշրջանի 3-րդ նիստի օրակարգը հաստատելու մասին,
  2. Երևան քաղաքի ավագանու ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրելու և Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի հոկտեմբերի 10-ի N2-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին,
  3. Երևան քաղաքի ավագանու ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ ընտրելու և Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի հոկտեմբերի 10-ի N6-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին,
  4. «Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունն անվանափոխելու և կանոնադրության մեջ փոփոխություն կատարելու մասին,
  5. Հրաչյա Թամրազյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին,
  6. Կարապետ Մելիք-Օհանջանյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին,
  7. Պերճ Զեյթունցյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին,
  8. Համբարձում Սայադյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին,
  9. Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի սեպտեմբերի 10-ի N46-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին,
  10. Երևան համայնքի սեփականության 2018 թվականի գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին,
  11. Երևան քաղաքում Մարշալ Բաղրամյան պողոտայի հ.26/1 հասցեում գտնվող Հանրապետության նախագահի նստավայրը «Հանրապետության տուն» անվանակոչելու մասին,
  12. Համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով գույք ամրացնելու մասին,
  13. Անհատույց օգտագործման իրավունքով գույք տրամադրելու մասին:
  14. «Նորիկ-70» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ծառայողական ավտոկայանատեղի շահագործումը շարունակելու իրավունք տալու մասին,
  15. «ՈՍԿԵ ԱԳԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ծառայողական ավտոկայանատեղ կազմակերպելու իրավունք տալու մասին,
  16. «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկ ստեղծելու և դրա կանոնադրությունը հաստատելու մասին:

Քաղաքապետ Հայկ Մարությանն օրակարգի նախագծից հանեց 2 հարց: Առաջինն օրակարգից հանվեց 11-րդ հարցը՝ Երևան քաղաքում Մարշալ Բաղրամյան պողոտայի 26/1 հասցեում գտնվող Հանրապետության նախագահի նստավայրը «Հանրապետության տուն» անվանակոչելու մասին: Նրա խոսքով` այն հանրային քննարկման կարիք ունի:

Օրակարգից հանվեց նաև 4-րդ հարցը, այն է՝ «Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունն անվանափոխելու և կանոնադրության մեջ փոփոխություն կատարելու մասին:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ