fbpx
Սպորտ

ԵԱ. Էլինա Դանիելյանը, Սիրանուշ Ղուկասյանը և Մարիա Գևորգյանը հաղթեցին վերջին տուրում

Թուրքիայում ավարտված շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնության վերջին՝ 11-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթել են Էլինա Դանիելյանը, Սիրանուշ Ղուկասյանը և Մարիա Գևորգյանը, իսկ Լիլիթ Մկրտչյանը և Աննա Սարգսյանը պարտություն են կրել:

6.5 միավոր հավաքած Էլինա Դանիելյանը գրավել է 29-րդ տեղը, Սիրանուշ Ղուկասյանը՝ 31-րդ, Մարիա Գևորգյանը՝ 32-րդ, իսկ Լիլիթ Մկրտչյանը՝ 35-րդ: Աննա Սարգսյանը 4 միավորով հայտնվել է 105-րդ տեղում:

Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճել է ռուս Ալինա Կաշլինսկայան, որը հավաքել է 8 միավոր և միայն լրացուցիչ ցուցանիշներով է գերազանցել 1-5-րդ տեղերը բաժանած մյուս 4 շախմատիստուհիներին:

Այս մասին տեղեկանում ենք ՀԱՕԿ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ