ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն ու ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հուլիսի 11-ին հանդիպել են Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովայի հետ:
Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստան-ԵԽ գործընկերության գործողությունների ծրագրի ու ժամանակացույցի վերաբերյալ: Քննարկվել են Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության հարցում համագործակցության հեռանկարները, ինչպես նաև Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին ԵԽ կոնվենցիային առնչվող մի շարք հարցեր: Անդրադարձ է կատարվել ԱԺ հաջորդ նստաշրջանում քննարկվելիք նախաձեռնություններին: