ՀՀ Առողջապահության նախարարությունը մամուլում հրապարակված` «Արտակարգ դեպք Երևանում. 9 ամսական տղան պատվաստվելուց հետո ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Արաբկիր» բժշկական կենտրոն» վերտառությամբ հոդվածի վերաբերյալ հայտնում է․
«Արաբկիր բժշկական» կենտրոնը ՀԵՐՔՈՒՄ Է այն հանգամանքը, որ երեխայի մոտ առկա է հետպատվաստումային բարդացում, ըստ բժիշկների՝ նման կարծիքի հանգել է ընտանիքը։ Երեխայի մոտ առկա է սուր սեպտիկ բորբոքային վիճակ, իսկ առաջիկայում կտրվի թարմացում՝ երեխայի վիճակի և վերջնական ախտորոշման վերաբերյալ։
Տեքստում նշված այս պարբերությունը, իբր «Արաբկիր» բժշկական կենտրոնում երեխաների 90 տոկոսը նույն խնդրով են ու առաջին նշանը՝ բարձր ջերմություն, թոքերում և կրծքավանդակում՝ հեղուկ և այտուցում է լինում։ Կան դեպքեր, որ երիկամները չեն գործում» ևս իրականության հետ որևէ աղերս չունի։
Բնականաբար, մանկական նեղ մասնագիտական բժշկական օգնություն ցուցաբերող հիվանդանոցում կարող են բուժում ստանալ բազմաթիվ ախտորոշումներով պացիենտներ, սակայն, այս պահի դրությամբ նրանց մոտ հետպատվաստումային կարգավիճակ չկա։
Հաջորդ ապատեղեկատվությունը. Երեխան տեղափոխվել է ոչ թե «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից, այլ «Սուրբ Աստվածամայր»-ից։
Shamshyan.com-ին հորդորում ենք թյուր տեղեկատվությունը գրելուց ոչ թե հետո, այլ առաջ ճշտել «իրենց տեղեկությունների» իսկությունը։
Երեխայի ծնողներին խնդրում ենք, հարցերի դեպքում հետադարձ կապ պահել նախարարության հետ։
Թարմացում
Հայտնում ենք, որ երեխայի մոտ ախտորոշվել է գաստրոէնտերիտ ծանր ընթացք: Առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր:
Երեխան գտնվում է բժիշների հսկողության տակ:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ Առողջապահության նախարարության պաշտոնական կայքից։