fbpx
Երևան

Երևանում բացվել է Երվանդ Մանարյանի արձանը

Yervand Manaryan statue

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությունը Ազատ TV-ին հայտնում է, որ Երևանի ավագանու որոշմամբ Սայաթ-Նովա պողոտա 4 հասցեին հարող տարածքում՝ Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնի դիմաց բացվել է ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան, ռեժիսոր Երվանդ Մանարյանի արձանը:

Միջոցառմանը ներկա են գտնվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ:

Բրոնզաձույլ արձանի հեղինակը Հայաստանի նկարիչների միության անդամ, քանդակագործ Արմենակ Վարդանյանն է, ճարտարապետը՝ Միքայել Միսակյանը։

Արձանը մայրաքաղաքում տեղադրվել է մեծանուն արտիստի ծննդյան 100-րդ հոբելյանի առթիվ։ Արձանի պատրաստման և տեղադրման աշխատանքների իրականացման համար ՀՀ կառավարության որոշմամբ 65 մլն դրամ էր հատկացվել:

Արձանի բացման արարողությանը հաջորդել է մեծանուն դերասանի 100-ամյակին նվիրված նամականիշի մարման արարողությունը և լուսանկարների ցուցահանդեսը: Շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Երվանդ Մանարյանի ծննդյան 100-ամյակ» թեմային: 380 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է Երվանդ Մանարյանը (1924-2020թթ.):

Նամականիշի աջ հատվածում առկա են «100- ԱՄՅԱԿ», «ԵՐՎԱՆԴ ՄԱՆԱՐՅԱՆ» և «Հայ դերասան, ռեժիսոր» գրառումները՝ հայերենով և անգլերենով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ