«Մենք ներկայացրել ենք հստակ նախագծեր: Դրանք ոչ թե մեր գիշերային կամ ցերեկային երազների շարադրանքն են, այլ խոսել ենք մարդկանց հետ, ուսումնասիրել ենք, ամեն օր ժողովրդի հետ հանդիպում ենք»: Այսօր Աժ նիստի ընթացքում ասաց ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում» լրացում կատարելու մասին իրենց հեղինակած օրեքնի նախագծի քննարկումը օրակարգում չընդգրկելուն:
«Ի՞նչ է նշանակում պոպուլիզմ, կարծես տպավորություն է, թե որ նախագիծը ,որ չեք ուզում ընդունել, ասում եք՝ պոպուլիզմ է: Կարապետյանը ժպտալով դեմ ա քվեարկում էս նախագծին, ինքը զինվոր որդի ունի՞: Եթե մենք պոպուլիստ ենք, ես էլ կարող եմ ասել՝ դուք էլ դեմագոգ եք», – վրդովված ասաց պատգամավորը՝ արձագանքելով դահլիճի իշխանական թևից հնչած խոսքերին:
«Հանձնաժողովը քաղաքական մարմին է և վերահսկողություն է իրականացնում սահմանադրության համաձայն Կառավարության համաձայն, բայց շատ վատ ա, որ հանձնաժողովներում ներգրավված են մարդիկ, որոնք շատ ժամանակ չեն պատկերացնում խնդրի էությունը, դեմ են քվեարկում և Ազգային ժողովի արդեն լուագումար նիստում բոլորովին ուրիշ տպավորությամբ ա նախագիծը մուտք գործում: Դրա համար էլ նախագիծը բացասական ավարտ ա ունենում: Խնդրում եմ՝ հանձնաժողովներում հոգ տանեք ձեր անդամների մասնագիտական պատրաստվածությունը բարձրացնելու ուղղությամբ, որպեսզի հասկանան, թե ինչ ա քննարկվում, որ Ազգային ժողովում մեր հանրությանը հանկարծ մոլորության մեջ չգցեն», – հավելեց Գևորգ Պետրոսյանը: