Եվրախորհրդարանը իսպանացի բոլոր պատգամավորներին զրկել է նախնական հավատարմագրումից։ Այս մասին տեղեկացնում է Deutsche Welle-ն:
Նշվում է, որ դա կարող է կապված լինել Կատալոնիայի տարածաշրջանային վարչակազմի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնի և նրա զինակից Թոնի Կոմինի կարգավիճակի անորոշության հետ: Վերջիններս ընտրվել են Եվրախորհրդարանում «Ազատները Եվրոպայի համար» միության ցուցակներով:
Պուչդեմոնի փաստաբան Սիմոն Բեքաերտը տեղեկացրել է, որ չորեքշաբթի Պուչդեմոնին և Կոմինին թույլ չեն տվել մտնել Եվրախորհրդարանի շենք: Նա նշել է, որ նրանց չեն հավատարմագրել՝ պատճառաբանելով, որ Բրյուսելը դեռ չունի մանդատներ ստացած իսպանացի պատգամավորների պաշտոնական ցուցակը։
Ընդ որում՝ Իսպանիայի մյուս խորհրդարանականները արդեն հավատարմագրվել են Եվրախորհրդարանում, ընդգծում է Բեքաերթը՝ այս որոշումն անվանելով «կամայական և խտրական», ինչի արդյունքում Եվրախորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանին չեղարկել է իսպանացի բոլոր պատգամավորների հավատարմագրերը։

