Ռուսական ագենտների սանձազերծած պատերազմ էր, ինչպես որ արեցին հուլիսին: Ուղղակի այն ՀՀ տարածքում էր, չշարունակեցին հակառակորդի ագենտները, որովհետև չունեին օգուտ: Իսկ մեր աչքերի ամենակարող լինելու թոզ փչեցին, շատերիս մեջ ազգային ու հայրենասիրական ոգին բարձրացրին՝ պատրաստ լինելու զոհվել հանուն հայրենիքի:
Մյուս կողմից երկու թևի՝ «խաղաղության» և «ոչմիթիզական» (սրանք ագենտներին շատ ռադիկալ են ներկայացում, որպես սևեր ու սպիտակներ, որ մենք այլընտրանքը չտեսնենք) թևի ագենտները պարտություն սերմանեցին մեր մեջ, որ անհրաժեշտ պահին հայրենասերների շրջանում խուճապ գցեին և կեղծ ու իրական նահանջ կազմակերպեին հաղթական հակահարձակումից հետո, թե բա հողերը ծախել են, մեզ դավաճանել են:
Շուշիի մեր կեղծ պարտությամբ մեզ և ադրբեջանցիներին խաբեցին ու ռուսական զորքը՝ դեռ փաստաթուղթը չստորագրած, մտցրին 102-րդ ռազմաբազայից, որը խաղաղապահ առաքելություն չէր և չի իրականացրել Հայաստանում կամ Արցախում:
Արցախի անկախության ճանաչումը ՀՀ կողմից, կամ Արցախը ՀՀ կազմի մեջ մտած լինելը մերժելը, և ԱՀ ու ՀՀ ռազմական փոխօգնության համաձայնագիր կնքելը, ՀԱՊԿ-ին դիմելը, ՌԴ-ին դիմելը, ԱՄՆ առաջարկը՝ սկանդինավյան խաղաղապահ մտցնելը և այլ հայանպաստ գործեր չեն արվել, քանի որ ՌԴ և նրա ագենտները թույլ չեն տվել:
Կարելի է մանրանալ և անուն առ անուն գրել այն պաշտոնյաներին, գորշ կարդինալներին և այդ պաշտոնյաների հետ փոխլրացնելով աշխատող ընդդիմադիր ագենտներին, բայց նախընտրում եմ լռել ու սպասել, որ ԳԳՀ-ն դա անի, մինչև իր լիազորությունները չեն խլել ձեռքից:
Իսկ ըմբոստություն ու դիմադրություն ստանալու է կայսերապաշտական Ռուսաստանը, եթե Հայ ժողովրդի իրական կամքի հետ հարգանքով չվարվի, որը կարող է երկկողմանի անդառնալի կորուստների հանգեցնի:
Նարեկ Այվազյան
https://www.facebook.com/NarekMasisAyvazyan/posts/4968795536465634?__cft__%5B0%5D=AZUcp15tmayb6cixsCcaLV0B_lOQJcV54GCB3wWwneQYCJ_H76KqoWXeM0xtk3k2cET0xQE8MhvwNGFZiFgll3Pr5bRlzrNiMhYAzNJKk5EdWRzMcyg9dKfr8QqZPzD6jZw&__tn__=%2CO%2CP-R