Ինչպես տեղեկացրել էինք, Ֆրանսիայի Նիս քաղաքում փետրվարի 1-4-ն անցկացվելու էր հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշար:
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը Ֆրանսիա էր մեկնել Լևոն Ջուլֆալակյանի գլխավորությամբ հետևյալ մարզիկներով.
Ռուդիկ Մկրտչյան / 55 կգ / , Գևորգ Ղարիբյան / 60 կգ /, Կարեն Ասլանյան / 67 կգ /, Արսեն Ջուլֆալակյան / 77 կգ /, Մաքսիմ Մանուկյան / 87 կգ / , Արթուր Շահինյան/ 97 կգ / և Հրանտ Կալաչյան / 72 կգ /:
Armenpress լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ տարվա առաջին մրցաշարին Հայաստանի ներկայացուցիչները փայլուն են հանդես եկել:Ոսկե մեդալակիրներ դարձան Արսեն Ջուլֆալակյանը, Ռուդիկ Մկրտչյանը, Կարեն Ասլանյանը և Հրանտ Կալաչյանը: Բրոնզե մեդալ նվաճեցին Գևորգ Ղարիբյանն ու Արթուր Շահինյանը:
Հաղորդում է armsport.am-ը։