fbpx
Խորհրդարան

Ընդամենը չորս գյուղ կա, որ ունի տրանսպորտ դեպի Մարալիկ. Սոֆյա Հովսեփյան

Ընդամենը չորս գյուղ կա, որ ունի տրանսպորտ դեպի Մարալիկ։ Այս մասին այսօր՝ հունվարի 23-ին՝ ԱԺ նիստի ժամանակ, ասաց  «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը՝ անդրադառնալով խնդրին, թե ինչու Մարալիկ համայնք հարակից 17 գյուղերից չեն գնում ծննդօգնություն ստանալու:

Պատգամավորն ասաց, որ ստացել է տվյալներ, որոնք ուսումնասիրել է և պարզել, որ Մարալիկ համայնքը, լինելով Անի համայնքի կենտրոնը, որևէ տրանսպորտային կապ չունի իր գյուղերի հետ:

«Այս հարցը բարձրացնում եմ, որ վարչապետն էլ իմանա: Ընդամենը չորս գյուղ կա, որ ունի տրանսպորտ դեպի Մարալիկ և այս 4 գյուղերի հղիներն են, որ օգտվում են Մարալիկ քաղաքի ծննդատնից»,-ասաց նա:

Հովսեփյանն ընդգծեց, որ 17 բնակավայրերից 13-ը առհասարակ որևէ կոնտակտ չունի, և եթե այս մարդիկ պետք է օգտվեն իրենց շրջկենտրոնի ծառայություններից, Մարալիկ քաղաքում ինչ-որ փաստաթուղթ կամ ինչ-որ բան պետք է տանեն, պետք է օգտվեն տաքսիներից կամ որևէ այլ միջոցների դիմեն:

«Խնդրի կարգավորման համար կխնդրեմ, որ այս հարցը նույնպես ներառեն, եթե մենք ունենանք կապող օղակը բնակավայրերի և Մարալիկի հետ, վստահեցնում եմ ձեզ, որ ոչ թե 150 ծնունդ կլինի, այլ շեմը կբարձրանա մինչև 300, որովհետև 146 հղի գնում է դեպի Գյումրի: Եթե մենք այս քայլերն ենք քննարկում, ապա պետք է հաշվի առնել ընդհանուր ֆորմատով»,- ընդգծեց պատգամավորը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ